Tert.am-ը գրում է.

Ուկրաինացիների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Իտալիայում: Այս մասին տեղեկացնում է interfax.com.ua կայքը` հղում անելով իտալական Fanpage պարբերականին:

«Աղջիկը, որը մի քանի օր իրեն վատ էր զգում, երեկ գնացել է Սան Լուկա դի Վալլո դելլա Լուկանիայի հիվանդանոց, որտեղ կորոնավիրուսի թեստ է անցել, որն էլ արդեն դրական պատասխան է տվել Նեապոլի Կոտունյո հիվանդանոցում: Կորոնավիրուսի առկայությունը պետք է հաստատվի Հռոմի Սպալանցանիի անվան ինստիտուտի կողմից: Բոլոր նրանք, ովքեր շփվել են աղջկա հետ, առաջնահերթ` ընտանիքը, որը նրան ուղեկցել է հիվանդանոց, որոշ ժամանակ կանցկացնեն կարանտինում»,-ասված է պարբերականի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել