Ջեկի Չանի երկրպագուները խուճապի մեջ են. Հոնկոնգում լուրեր են տարածվել, որ 65-ամյա դերասանը կարանտինի մեջ է կորոնավիրուսի պատճառով:

Խոսակցությունները սկսվել են նրանից, որ Չանն իբր ներկա է եղել Հոնկոնգի ոստիկանության կորպորատիվ երեկույթին, և հետագայում պարզվել է, որ նա հիվանդացել է կորոնավիրուսով:

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Ջեկի Չանը և այլ դերասաններ, ինչպիսիք են Էրիկ Զանը և Ալան Թամը, ներկա են երեկույթին: Տեսանյութը վրդովմունքի ալիք է առաջացրել, քանի որ ներկաներից ոչ մեկը դիմակ չի կրում՝ չնայած Հոնկոնգում տարածված համաճարակին:

Image result for Jackie Chan

Տեսանյութի տարածումից հետո ոստիկանները հաստատել են, որ 59 աշխատողներ երեկույթից հետո մեկուսացվել են: Ոստիկաններից չորսի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից մի քանիսի մոտ ի հայտ են եկել կորոնավիրուսի ախտանիշներ: Հետազոտությունները հաստատել են վարակը: 

Ջեկի Չանի շատ երկրպագուներ անհանգստանում են, որ դերասանը նույնպես վարակվել է, սակայն օրերս պարզ դարձավ, որ այդ երկու երեկույթները տեղի են ունեցել տարբեր վայրերում, այնպես որ Ջեկի Չանը և նրա գործընկերները, ըստ երևույթին, անվտանգ են, բայց ինչո՞ւ են նրանք լռում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել