Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին իր ելույթի ժամանակ նշեց, որ «Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Մնացականյանի այս հայտարարությունից, որն, ի դեպ, նոր չէ, թվում է, թե հայկական կողմերի գերագույն նպատակը եղել է և կա Արցախի զարգացումը միայն այս երեք ուղղություններով ապահովելը:

Նման ձևակերպումը հարված է հասցնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրականացմանը՝ հանգեցնելով դրա ավելի նեղ սցենարի, քան անկախությունն է: Եթե նմանատիպ հայտարարությունն արվում է առանց այդ ռիսկերը հաշվարկելու, բավականին մեծ մարտահրավերի առաջ ենք կանգնելու:

Հ.Գ. Ի դեպ, Մնացականյանից բացի՝ նախկինում մեկ էլ Գորբաչովն էր այն մտքին, որ Ղարաբաղում սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքի ապահովման միջոցով Ղարաբաղյան խնդիրը լուծում կստանա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել