Երբ իշխանական պատգամավորները և քարոզիչները չունեն Արցախյան բանակցությունների մասին պատշաճ գիտելիքներ, բայց միաժամանակ տառապում են Նիկոլ Փաշինայնին ամեն կերպ քծնելու մոլուցքով, լրատվական դաշտում հայտնվում են մտքի գոհարներ, որոնց աբսուրդությանը կնախանձեր անգամ LSD-ի վրայից մի շիշ աբսենտ խմած և Ամստերդամի քոֆի-շոփի դռների մոտ պպզած անգլիացի թինեյջերը:

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան շարադրությունը որպես կոնֆլիկտի լուծման սկզբունքեր ներկայացնելու մրցույթը անտաղանդության փառատոնի է վերածվում:

«Մյունխենյան սկզբունքները կրած ունեն Մադրիդյան սկզբունքներին», «Արցախյան բանակցություններում մենք երբեք ավելի լավ դիրքեր չենք ունեցել, քան այսօր», «Մյունխենյան սկզբունքները հստակ նշում են այն գծերը, որոնց վերաբերյալ մենք ունենք այս դիրքորոշումը» տիպի մի շարք պատգամավորների կողմից արտաբերած քարոզչական աղբը ողողում է համացանցը այն ժամանակ, երբ նույն ԱԳ նախարարը, քիչ թե շատ հասկանալով իրական խնդիրները, ջանասիրաբար «դզում ու փչում» է Փաշինյանի հետևից:

ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք, թե չէ այդքանի հետևից անգամ քաղաքապետարանի ԿԱՄԱԶ-ներով չեք հասցնի հավաքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել