Tert.am-ը գրում է.

Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը` կորոնավիրուսի տարածման դեմ իշխանության կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Մեկ անգամ ևս իմ պարտքն եմ համարում ընդգծել. ձեռնարկվող քայլերը և մոտեցումներն առայժմ կրում են հատվածային բնույթ, և կա մեծ մտավախություն, որ չեն տալու ակնկալվող արդյունքը։

Գովելի է ՊՆ հրամանը բանակում անհրաժեշտ սահմանափակումների և միջոցառումների մասին։ Ես իմ նախորդ հրապարակման մեջ այդ հարցը կարևորել էի։ Մյուս կողմից, դա ամբողջական չէ, որոշակի զարգացումների դեպքում կարող է բավարար չլինել. միայն արձակուրդների և հարազատների հետ շփումների սահմանափակումներով ռիսկերը չեն վերանում։ Մի քանի կետ, որի շուրջ ուշադրություն եմ ուզում հրավիրել.

Ա/  սպայական կազմը շարունակում է իր բնականոն կյանքը, շփումներն արտաքին աշխարհի հետ, և հետո վերադառնում է զորամաս, հետևաբար՝ վիրուսի ներթափացման մեծ ռիսկ է մնում։

Բ/ Հենց այսօրվանից անհրաժեշտ է սկսել զորանոցների ամենօրյա տոտալ պրոֆիլատիկ ախտահանումներ և շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ վտանգը չի վերացել։

Գ/ Հենց այսօրվանից կտրուկ պետք է մեծացնել ճաշարաններում մաքրության, ախտահանման պայմանները, սպասարկող անձնակազմի հանդերձանքի խստացումը։ Վերջին ուսումնասիրությունները պնդում են, որ էֆեկտիվ պրոֆիլատիկ նշանակություն ունի տաք թեյը, հետևաբար՝ զորքն այս փուլում պետք է ունենա դրա հնարավորությունը ողջ օրվա ընթացքում։

Դ/ Ապահովել զինծառայողների ամենօրյա պարտադիր տաք ցնցուղը՝ հնարավորինս հիգիենիկ պայմաններում, և ընդհանրապես սկսել լուծել զինվորների առանձնացված հիգիենայի հարցերը

Ե/ վերանայել զինծառայողների ամենօրյա ուսումնամարզական գրաֆիկը՝ հնարավորինս ապահովագրելով նրանց մրսածությունից, իմունիտետը ճնշող այլ հանգամանքներից

Ի դեպ, նույնատիպ պրոֆիլակտիկ միջոցառումներ իշխանությունը պետք է ձեռնարկի նաև ազատազրկման վայրերում և ծերանոցներում։ Վերջիններս պետք է լինեն առանձնակի ուշադրության կենտրոնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել