Tert.am-ը գրում է.

Քննարկման փուլում գտնվող նոր Քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվող սուտ մատնությանը վերաբերող 450-րդ հոդվածով սլաքներն ուղղվելու են ազատ խոսքի դեմ, ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանը նշեց՝ սուտ մատնության էությունը բոլորովին այլ է, քան առաջարկվում է այդ նախագծով: «Սուտ մատնությունը նախատեսված եղել է ոչ միայն մեր Քրեական օրենսգրքով, այլև շատ այլ երկրների. այն է՝ անձի կողմից իրավապահ մարմիններին դիմել՝ մեկ այլ անձին հանցագործության մեջ մեղադրելով: Ընդ որում, մատնություն կատարող անձը պետք է գիտակցի, որ իր տված տեղեկությունը սուտ է, ու դա կատարի դիտավորությամբ: Այժմ փորձ է կատարվում ընդլայնել այդ հոդվածի կարգավորման առարկան՝ ներառելով նաև ԶԼՄ-ներով արված հրապարակումները»,-պարզաբանեց փաստաբանը՝ նշելով, թե դա տրամաբանությունից դուրս է և հանգեցնելու է նրան, որ ցանկացած իրավակիրառ ցանկացած հրապարակում, որտեղ նշում կարող է լինել ենթադրյալ հանցագործության մասին, կարող է որակել որպես սուտ մատնություն:

«Իսկ հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, ես կարծում եմ, որ սա ընդդիմադիր մամուլը լռեցնելու ուղիղ մեխանիզմ է դառնալու»,-նշեց Վարոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել