Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արման Պ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտյա էլեկտրասյանը և հայտնվել դաշտում։ 

Վթարի հետևանքով վարորդ Արման Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ։ Հարվածի արդյունքում էլեկտրասյունը տապալվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արման Պ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել