«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց։ Նշենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էր կենտրոնի տնօրենը։ Նախարարի այս որոշման հետ համաձայն չեն աշխատակիցները։

Հիշեցնենք՝ երեկ լարված իրավիճակ էր, ոստիկանությունը բերման էր ենթարկվել կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին։ Վերջինս ազատ արձակվելուց հետո ասել էր, որ իրեն բերման էին ենթարկել ինքնիրավչություն կատարելու կասկածանքով, սակայն չկա  իր պաշտոնից բխող մի գործողություն, որն ինքը չի կատարել։

Tert.am-ի հարցին, թե կենտրոնի տնօրենն Արսեն Թորոսյանի հրամանով ազատվել է, աշխատակազմը դժգոհ է, ինքն ի՞նչ կարծիք ունի այդ մասին, Արամ Հակոբյանն ասաց. «Հիմնազուրկ հրաման է, դրա համար ես իմ դժգոհությունը նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին հայտնել եմ»,֊-ասաց Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել