ԱՀԿ-ի կանխատեսումների համաձայն, եթե ժամանակին քայլեր չկատարվեն, ապա հաջորդ տարի կորոնավիրուսով կվարակվեն մոլորակի բնակչության 40-ից 70%-ը։

Այսօր տեղեկություններ են տարածվել, որ վիրուսը ներթափանցել է նաև Խորվաթիա, Ռումինիա և Բրազիլիա։

Իտալիայում հայտնաբերվել է 347 հիվանդ, որից 12-ն արդեն մահացել են։ Եվրոպայում սա ամենակրիտիկական երկիրն է, քանի որ եվրոպական երկրների միջև սահմանները բաց են և հայտնի չէ, թե քանի վիրուսակիր և որ ուղղությամբ են շարժվել։

Անսպասելիորեն կորոնավիրուս են հայտնաբերել նաև Տեներիֆեի հյուրանոցներից մեկում և հիմա ավելի քան 1000 մարդ գտնվում է կարանտինի մեջ և մեկ ամսվա ընթացքում այնտեղից չեն կարող դուրս գալ։  Սակայն հայտնի չէ, թե ում հաշվին են նրանց պահելու կղզում, և հյուրանոցից դուրս գալու հնարավորություն լինելու է, թե ոչ։

Պարզվում է,որ հարյուր տարին մեկ՝ 20 թվականներն Երկիր մոլորակի վրա լուրջ պանդեմիա է սկսվում․

  • 1720 թվական՝ ժանտախտ Եվրոպայում
  • 1820 թվական՝ խոլեայի համաճարակ Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում և Թաիլանդում
  • 1920 թվական՝ իսպանական գրիպ, որը խլեց 50-100 միլիոն մարդու կյանք՝ երկրագնդի բնակչության մոտ 5%-ը։ Վարակվածների թիվը հասել էր ավելի քան 550 միլիոն մարդու։

Տարօրինակ օրինաչափություն է։ Սակայն հուսանք, որ այն միայն պատահականություն է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել