Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեին հղումով:

«Մի քանի րոպե առաջ Լուգարի լաբորատորիայից ստացանք անալիզների արդյունքները, որոնց համաձայն երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ վարակված Վրաստանի քաղաքացին փետրվարի 25-ին Ադրբեջանով ժամանել է Իրանից:

2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր  Covid-2019 տեսակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել