Tert.am-ը գրում է.

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի նշանակումը ոչ միայն արկածախնդություն է, այլև պետական հանցագործություն, իշխանության յուրացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ ոչ միայն իրենք, այլև բազմաթիվ քաղաքական ուժեր, իրավաբաններ համարում են, որ հանրաքվեի նշանակման գործընթացն իրականացվեց սահմանադրական կարգի կոպտագույն խախտումներով:

«Որպեսզի հասարակության մեջ շփոթ չառաջանա, թե իբր մենք դեմ ենք ընդհանրապես հանրաքվեի գաղափարին, ասեմ, որ այդպես չէ. մենք այն ուժն ենք եղել, որը ոչ միայն կարևորել է անմիջական ժողովրդավարությունը, հանրաքվեն, այլև դա իր պահանջների մեջ է ներկայացրել ... Բայց մենք դեմ ենք նրան, որ այս հանրաքվեի առաջարկն իրականցվում է տոտալ մանիպուլատիվ հայտարարություններով՝ խախտելով սահմանադրական ընթացակարգը»,-մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել