Factor.am-ը գրում է․

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո, հիվանդանոցից տուն է գնացել։

Այս մասին տեղեկացանք «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունուց․

«Մանվել Գրիգորյանը հրաժարական գրեց բժշկական ծառայություններից, մենք իրեն բացատրեցինք հնարավոր բոլոր բարդությունները։ Ինքը գնաց տուն և մեր նախազգուշացումները իրականացան, քանի որ շատ վատացած վիճակում հետ եկավ, ընդունվեց վերակենդանացման բաժանմունք։ Մեկ օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվեց պալատ, հիմա վիճակը կայուն է»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել հունվարի 14-ից, նրա առողջական վիճակը հաշվի առնելով Դատախազությունը արտահերթ նիստի միջնորդությամբ հանդես եկավ, որի ընթացքում շուրջ 1․5 տարի անազատության մեջ գտնվող Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել