Tert.am-ը գրում է.

Այս տարի ադրբեջանական քարոզչությունն աննախադեպ է, որովհետև ադրբեջանական կողմն զգացել է Մյունխենում մեր վարչապետի փաստարկային բազայի թուլությունը: Այս մասին «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» թեմայով քննարկմանը հայտարարեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Ադրբեջանում նաև հետևում են՝ ինչ է կատարվում Հայաստանի քարոզչական դաշտում՝ Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ, և տեսնում են, որ մարդիկ, որոնք տարիներով քարոզչական քաղաքականություն են մշակել և հաջողությամբ տարել, այժմ դուրս են մղվել ասպարեզից, և գործը կատարում են կա՛մ ավելի երիտասարդ, կա՛մ գործով զբաղվել չցանկանցող անձինք»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե այն հիմնական հայկական կառույցը, որ համակարգում էր քարոզչական գործունեությունը, համագործակցում էր այլ ուժային կառույցների հետ, ինչն այժմ չկա:

Քոչարյանի խոսքով՝ 1994 թ.-ից սկսած Ադրբեջանը ռևանշիզմի քաղաքականություն է տանում և ամեն կերպ փորձում է պատերազմի ժամանակ կորցրածը հետ բերել՝ հիմնականում փորձելով Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր և դրա վրա հիմնվելով՝ Հայաստանի վրա շարունակական ճնշում բանեցնել բանակցային գործընթացում:

«Եթե այսպիսի տեղեկատվական հարվածներին ժամանակին պատասխան չտրվի, հակահարվածներ չլինեն, նախաձեռնողական քաղաքականություն չլինի, ապա և՛ միջազգային հասարակությունը, որի համար այդ քարոզչությունը տարվում է, և՛ այն շրջանակը, որը քիչ թե շատ ներգրավված է բանակցային պրոցեսի տեղեկատվական ապահովման մեջ, կհամակրի այն կողմին, որն ավելի համոզիչ կներկայացնի իր կողմի ճշմարտությունը»,-ասաց մեդիափորձագետը՝ նշելով, թե օր առաջ պետք է դիմակայել բոլոր սադրանքներին, որոնց դիմում է Ադրբեջանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել