Օրեր առաջ դերասանուհի Աննա Դովլաթյանը Baby Shower էր կազմակերպել ապագա բալիկի համար և այդպես հայտնել, որ սպասում է իր առաջնեկին: Փետրվարի 24-ին Աննան դարձավ 30 տարեկան։ Նա ծննդյան խնջույքը նշել է մեծ շուքով մտերիմների և հարազատների հետ միասին:

Դերասանուհին գեղեցիկ ֆոտոշարք է հրապարակել ծննդյան խնջույքից և գրել. «Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ ձեր բարեմաղթանքների եւ ջերմության համար։ Շնորհակալ եմ, որ անդադար ինձ հաղորդում եք ձեր դրական լիցքերը եւ շրջապատում մեծ սիրով»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել