Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում է կատարել իր facebook-յան էջում և տեղեկացրել, որ կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել և քննարկել է «կԱռուպցիայի» դեմ պայքարի նոր թափը և որակը։
Զավեշտալին այն է, որ մինչ պարոն վարչապետը պայքարում է «կԱռուպցիայի» դեմ, ամենախայտառակ կոռուպցիոն սխեմաները և երևույթները գործում են իր իսկ շրջապատում և իրականացվում են Փաշինյանի մտերիմների կողմից։
Թալանչիական պարգևավճաների, պարտականությունները չկատարող ՍԴ դատավորի վարձատվության, թայֆաբազությամբ զբաղվող մարզպետների և այլ պաշտոնյաների կողմից ԽԾԲ-ներին աշխատանքի տեղավորելու, 12 մեքենաներով բանակում ծառայող հարազատ որդուն տեսակցել մեկնող վարչապետի և այլ կոռուպցիոն սխեմաների կողքին հայտնվեց նաև ապրիլի 5-ին իշխանությունների կողմից ապօրինի կազմակերպված Սահմանադրության մեջ փոփոխություն անելու համար կազմակերպված հանրաքվեի «լոգոյի» գողությունը, որը արժեցել է 3 միլիոն դրամ։ Աբսուրդն այն է, որ 3 միլիոն դրամանոց լոգոյի հեղինակները, երկար-բարակ չմտածելով և ջանքեր չգործադրելով, այն «թխել» են 1991թ․-ի սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեի «Այո»-ից։
Հետաքրքիր է, այս բացահայտումից հետո է՞լ են Հայաստանի «չկԱռումպացված» իշխանություններն օգտվելու 3 միլիոն արժողությամբ «Այո»-ի գողացված լոգոյից։
Հ.Գ. Ինչպես կասեն այս պարագայում, ուրիշի շնորհավորանքի տեքստը գողացողն ուրիշի ստեղծած լոգոն էլ կգողանա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել