168.am-ը գրում է.

Իտալիայում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը հասել է 11-ի, 325 մարդու մոտ վարակ է հայտնաբերվել: Ինչպես փետրվարի 26-ին գրում է Il Messaggero թերթը, վարակման դեպքեր են գրանցվել Իտալիայի 20 մարզերից իննում։

Առաջվա պես առավել մեծ թվով վարակվածներ՝ 240 հոգի, ապրում են հյուսիսային Լոմբարդիայում, որն անցած շաբաթվա վերջին կորոնավիրուսի բռնկման տեղային կենտրոն է դարձել: Փետրվարի 25-ին վարակման եւս երեք դեպք հայտնաբերվել է արդեն Սիցիլիայում, Պալերմոյում, վարակվել են Իտալիայի հյուսիսից ժամանած զբոսաշրջիկները: Այդ պատճառով կղզային տարածաշրջանի վարչական կենտրոնի քաղաքապետարանը որոշում է ընդունել երեք օրով դպրոցները փակել վարակազերծման համար:

Իշխանությունները նաեւ սպասում են հիվանդության առաջին դեպքի հաստատմանը Մարկեի մարզում, մինչդեռ տեղի իշխանություններն արդեն կարգադրել են դպրոցները փակել մինչեւ մարտի 4-ը եւ չեղարկել բոլոր հանրային միջոցառումները:

Այդ որոշումը հարուցել է կենտրոնական կառավարության քննադատությունը: Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով Կիջիի կառավարական պալատի աղբյուրներ, տարածաշրջանային իշխանությունների այդ որոշումները չեն համապատասխանում այն վայրերում իրադրությունը չբորբոքելու «ընդհանուր գծին», որոնք չեն պատկանում կորոնավիրուսի տարածման ռիսկի գոտուն: Նախօրյակին վարչապետ Ջուզեպե Կոնտեն «չարդարացված» է որակել այն տարածաշրջաններում դպրոցները փակելու որոշումը, որտեղ հիվանդության բռնկումներ չկան:

Ընդամենը Լոդիի մերձակա Լոմբարդիայի 10 քաղաքներ եւ մեկը հարեւան Վենետոյի մարզում գտնվում են լիակատար մեկուսացման մեջ: Հինգ մարզում, ներառյալ Լոմբարդիան, Վենետոն, Էմիլիա-Ռոմանյուն, Լիգուրիան, Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլին, լուրջ կարանտինային միջոցառումներ են գործում, այդ թվում՝ փակ են թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները, մարզասրահները եւ զվարճանքի վայրերը, չեղարկված են հանրային բոլոր միջոցառումները եւ սպորտային մրցումները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել