Պարզվում է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբի հրապարակած լոգոն պլագիատ է ու վերցված է 1991 թվականի հանրաքվեի ժամանակ լույս տեսած խմբագրականներից մեկի էջերից։ Դրանք լույս էին տեսնում անկախությանն «այո» ասելու՝ ընթերցողներին ուղղված կոչերով, մտավորականները հորդորում էին բաց չթողնել երրորդ հանրապետությունը կերտելու պատմական պահը, առաջին էջերին միայն «այո» քարոզող լուսանկարներ էին։

Հիշեցնենք, որ այդ լոգոյի համար դրա հեղինակին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 3 միլիոն դրամ է վճարել։

Ամբողջական նկարները կարող եք տեսնել այստեղ՝ Ռետրո մամուլ. ինչ էին գրում հայկական թերթերը 25 տարի առաջ այս օրերին (ֆոտո)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել