Tert.am-ը գրում է.

Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Պետությունը՝ որպես կարգի պահապան» խորագրով հեղինակային հոդվածը, որում նա անդրադառնում է հանրության կյանքում պետության տեղի և դերի մասին հարցերի: Հոդվածաշարի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ, իսկ երկրորդ մասը՝ այստեղ։

Պետության կողմից «կարգի պահապանի» գործառույթը կարելի է սահմանել որպես օրինականության ապահովման գործընթաց, այսինքն՝ ներպետական հարաբերությունների բոլոր սուբյեկտների կողմից խաղի սահմանված կանոնների և սկզբունքների պահպանում, ինչպես նաև դրանց խախտումների վերացում: Ընդ որում, կարևոր է հասկանալ, որ դա հավասարապես վերաբերում է ինչպես քաղաքացիներին, այնպես էլ` պետական իշխանության մարմիններին։ Մեր ենթագիտակցության մեջ դեռևս արմատավորված է այն տեսակետը, թե թույլ տրված խախտումների համար միայն քաղաքացիները կարող են պատասխանատվության ենթարկվել։ Սակայն դա այդպես չէ։ Պետական մարմինների ամենաթողության, անպատժելիության ու կամայականության վերացումն այն հիմնական մարտահրավերն է, որ ծառացել է մեր առջև՝ լիարժեք արդար պետության ձևավորման ճանապարհին։ Մոլեգնող պետական պոպուլիզմի պայմաններում խեղաթյուրվում է արդարադատության իմաստն ու նշանակությունը, տեղի է ունենում իրավունքի հիմնարար նորմերի կամայական մեկնաբանություն, և ձևավորվում է հակասական իրավակիրառ պրակտիկա։

Ցավոք, արդեն ակնհայտ է, որ մեր ընդհանուր «մինչհեղափոխական» անցյալը խնդիր է դարձել ոչ այնքան նախկին իշխանական վերնախավի, որքան՝ այսօրվա իշխանությունների համար, քանի որ այն վերջիններիս դեպի ապագա նայելու հնարավորություն չի տալիս։ Շարունակվող համընդհանուր հանրային գզվռտոցը չկանգնեցրեց երկրի համար ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին նոր մարտահրավերների և սպառնալիքների արագ աճը։ Կարծում եմ՝ մեր հասարակության խելամիտ հատվածի մոտ առկա էին  բոլորովին այլ սպասումներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել