Մայրիկները կամ մարդիկ, որոնք քնի հետ կապված խնդիրներ ունեն, հաճախ են արթնանում գիշերվա կեսին, որպեսզի նայեն ժամացույցին, որովհետև «շուտով պետք է վեր կենան»՝ երեխային կերակրեն, աշխատանքի գնան և այլն։ Արդյունքում անքնություն է սկսվում, կամ էլ այն ժամանակ են արդեն քնում, երբ իրոք արթնանալու ժամանակն է։ Ինչպե՞ս լուծել այս խնդիրը։

Եկեք միասին տեսնենք, թե ինչ լուծում է տվել այս խնդրին Մարկ Ցուկերբերգը։

Նրան անհանգստացնում էր այն, որ երեխաների ծնունդից հետո կինը քնի հետ կապված խնդիրներ ուներ։ Նա արթնանում էր գիշերվա կեսին, որպեսզի նայեր ժամացույցին և հետո չէր կարողանում քնել։

«Այդ պատճառով էլ ես աշխատում էի այս «քնի տուփի» վրա։ Այն դրված է նրա մահճակալի կողքին և առավոտվա 6-7-ի կողմերում սկսում է բավական տեսանելի լույս արձակել՝ հասկացնելու համար, որ ժամանակն է երեխաների մոտ գնալու կամ էլ, ընդհակառակը, դեռ կարելի է քնել։ Եվ քանի որ տուփը ցույց չի տալիս ժամը, եթե Փրիսցիլան արթնանում է գիշերվա կեսին, ուրեմն գիտի, որ պետք չէ անհանգստանալ ժամի համար»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mark Zuckerberg (@zuck)

Այս հրաշալի հայտնագործությունն իրոք իր գործն անում է։ Մարկի կինը սկսել է չանհանգստանալ քնի ընթացքում, հիմա նա հանգիստ քնում է ողջ գիշեր՝ առանց անհանգստանալու ժամի համար, քանի որ տուփիկը հրաշքներ է գործում։

Մարկն իր հայտնագործությամբ կիսվել է սոցցանցերում՝ մտածելով, որ գործարարները կցանկանան այն մասսայական ապրանքի վերածել։

Посмотреть эту публикацию в Instagram

Sunday barbecue.

Публикация от Mark Zuckerberg (@zuck)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել