Tert.am-ը գրում է.

Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսից մահացության 4 նոր դեպք: Այդպիսով, վիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի:

Ինչպես տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը, վերջին 4 մահացածները տարեց մարդիկ էին. 84-ամյա տղամարդ Լոմբարդիա մարզի Նեմբրո քաղաքից, 91-ամյա տղամարդ Սան Ֆիորանո քաղաքից, 83-ամյա կին Լոդի մարզի Կոդոնյո քաղաքից և 76-ամյա կին Վենետո մարզի Տրևիզո քաղաքից:

Վերջին տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը երկրում հասել է 322-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել