Գոյություն ունի մի արտահայտություն․ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»։ Հիանալի արտահայտություն է, որը թույլ է տալիս Տիեզերքի հետ հավասարակշռված ապրել։ Սակայն դա չի կարելի ասել 24-ամյա Էմբեր Բրիան Լյուկի մասին։ Աղջիկը այս արտահայտությունը երևի թե երբեք չի լսել։ Նա ավելի քան 40,5 հազար ավստրալական դոլար է ծախսել իր դաջվածքների վրա։ Այս գումարը բավականացրել է, որ նա իր ամբողջ մարմինը պատի ներկով։ Էմբերը նշել է, որ իր մարմնի վրա ավելի քան 150 դաջվածք կա։

Էմբերն իր առաջին դաջվածքն արել է 16 տարեկանում։ Ինչպես հայտնի է, շատերի համար դաջվածքը թմրանյութի նման մի բան է։ 8 տարի անց նրա մարմինն ամբողջովին պատված է դիզայներական պատկերներով, գանգերով և կենդանիների նկարներով։ Աղջիկը ներկել է նաև իր աչքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել