Ահա թե ինչ է լինում, երբ ինչ-որ մեկը շատ ազատ ժամանակ է ունենում։ Ֆեմինիստուհիները և ակտիվիստները ցանկանում են փակել ամենահայտնի պոռնո կայքը։ Բացի այդ, ինչպես պարզվում է, համացանցում թեժ տեսանյութերի առկայությունը վիրավորում է նրանց։

Ակտիվիստները Change.org կայքում պետիցիա են հրապարակել, որտեղ պահանջում են փակել Pornhub կայքը։ Պոռնոյի ամենագլխավոր հակառակորդը ոմն Լայլա Միկելվեյթն է, որը պոռնոֆիլմերին մեղադրել է բոլոր մահացու մեղքերի մեջ։ Նրա խոսքերով՝ պոռնոն, բացի նրանից, որ վատ ազդեցություն է ունենում կնոջ ինքնագնահատականի վրա, վնասում է նաև երեխաներին և դեռահասներին։

Որպես օրինակ նա բերել է GirlsDoPorn ստուդիայի հետ կապված սկանդալը, որն իր դերասանուհիներին ստիպում էր նկարահանվել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում։ Ըստ ֆեմինիստուհու՝ այդ տեսանյութերը տեղադրվել են Pornhub կայքում։

Որքան էլ տարօրինակ թվա, բայց պետիցիան արդեն ստորագրվել է ավելի քան 277 հազար օգտատերերի կողմից։ Մեկնաբանություններում շատերը գրում են, որ պոռնոն կարող է վնասել երեխաներին, իսկ ոմանք էլ կարող են իրենց համար նոր այլասերված զբաղմունք գտնել համացանցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել