Tert.am-ը գրում է.

Լուրն այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ գործ է հարուցվելու, վաղուց կար։ Այս գործի մեջ իրավաբանություն, առհասարակ, չկա։ Ուղղակի հիշեցնեմ, որ այս մեղադրանքն առաջացրել է անգամ իշխանական շատ պատգամավորների զարմանքը։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր մեկնարկած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստին։

Նշենք, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար։

Արմեն Աշոտյանը հիշեցրեց՝ երբ է գործը հարուցվել Սերժ Սարգսյանի նկատմամբ. «Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթից հետո, իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի Սերժ Սարգսյանին զրկի ազատ տեղաշարժի իրավունքից»։

Ըստ Աշոտյանի՝ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթից հետո իշխանական մաղձն այնքան շատ էր, որ իրենց նպատակը դարձավ «Սերժին փակելը»։

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն «մզել» է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործի լեգենդը, դրա համար էլ Փաշինյանին պետք էր երկրորդ «ջոկեր». «Երբ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, մենք արձանագրեցինք ևս մեկ փաստ՝ Նիկոլի գործերը վատացել են»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել