Tert.am-ը գրում է.

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի հետ Tert.am-ը զրուցել է Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանավեճից և ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցող ներկայիս զարգացումներից:

-Պարո՛ն Կիրակոսյան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Մյունխենում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև տեղի ունեցած բանավեճի մասին` ասաց, որ նրա նպատակն էր ցույց տալու միջազգային հանրությանը, որ Հայաստանը կառուցողական է, և որ Ադրբեջանն է ոչ կառուցողական: Կարծում եք` Հայաստանը կարողացա՞վ այդ արդյունքը ցույց տալ այն դեպքում, երբ մեղադրվեց ցեղասպանություն իրագործելու, տարածքներ զավթելու մեջ:

-Փետրվարի 15 կազմակերպված միջնորդավորված պանելային քննարկման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնացին 45 րոպե տևողությամբ առճակատման, որն առավել շատ պատմական մերկացուցիչ ճառ էր, քան դեբատ դիվանագիտական թեմայով: Օրինակ`

առաջինը սկսելով` Ադրբեջանի նախագահը բացեց խոսքը հետադարձ հայացք նետելով` պնդելով, որ «մենք առաջինը պետք է նայենք հետ, նայենք պատմական խնդրին», որը շարունակվեց պատմական հյուսվածքով, որը սկսվել է 1805 թվականի պայմանագրով:

Ցավոք, կուլ տալով խայծը` Հայաստանի վարչապետը հետո փորձեց անցնել իր մրցակցին` անգամ ավելի շատ առաջ գնալով` հասնելով պատմության մ.թ.ա. 1-ին դար:
 
Այստեղից սկսած, ելույթ ունեցողները մեծապես կորցրին և  այդպես էլ ամբողջությամբ չկարողացան վերականգնել լսարանի ուշադրությունը, որը չնայած քաղաքավարի լռությանը,  ակնհայտորեն ընկավ անհարկի պատմական ակնարկների մեջ: Մտքերի փոխանակման ժամանակ, որի թիրախը ներքին լսարան էր, առաջնորդները ոչ միայն չխոսեցին Մյունխենի հանդիսատեսի սահմաններից դուրս, այլ նաև` խոսեցին միմյանց անցյալից: Ղարաբաղյան հիմնախնդրով քիչ թե շատ հետաքրքրվողների համար քննարկումը հիասթափեցնող էր: Եվ հակամարտության մասին խորը գիտելիք ունեցողների համար սա բաց թողնված հնարավորություն էր՝ այս հարցի շուրջ դիսկուրսի մակարդակը միևնույն չարչրկված սցենարից և դիվանագիտության մեջ գերիշխող դարձած ռազմատենչ հռետորաբանությունից վեր ու դրանից անդին բարձրացնելու տեսանկյունից:

-Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ ինքը կատարել է նաև իր համար ամենակարևոր խոստումը, որ նա երբեք ոչինչ չի թաքցնի Լեռային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Դուք կարծում եք, որ իսկապե՞ս բանավեճը քողազերծեց գործընթացը: Մենք հիմա իսկապես գիտե՞նք, թե ինչ են քննարկվում Ալիևի հետ փակ հանդիպումների ժամանակ:

-Չնայած Մյունխենի քննարկումից եղած իմ հիասթափությանը, մտքերի փոխանակումը կարևոր էր մի քանի պատճառներով: Լավ սկիզբ էր Հայաստանի վարչապետի անհանգստությունը, որ «ամեն անգամ նույն բանն ենք կրկնում» և մատնանշելը, որ «միջազգային հանրությունը հոգնել է նույն բանը լսելուց, և ինքը կարծում է, որ անհրաժեշտ են նոր գաղափարներ»:

Նախ, Մյունխենի միջոցառումը առաջարկում էր եզակի և աննախադեպ հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների համար` ներկայացնելու հակամարտության վերաբերյալ իրենց կարծիքն ու տեսլականը հետաքրքրված, բայց չեզոք լսարանին: Հակամարտության համար, որը կենտրոնացած է խիստ փակ, գաղտնի և փակ միջնորդական դիվանագիտության վրա, հրապարակային լսումները տարբեր կողմերից, կարևոր ձեռքբերում էր:

Փաստացի այդպիսի հրապարակային ներկայացումը շատ հազվադեպ է լինում, բացի այդ, ակնհայտ է, որ երկու առաջնորդներն էլ, նախքան միջազգային հանրությանը հասնելը, նախ պետք է սեփական ժողովրդին ավելի մեծ չափով ներգրավեն:

Այս առումով, այնուամենայնիվ, մինչ օրս որոշակի առաջընթաց գրանցվել է:

Ւսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին ընտրազանգվածին ներկայացրեց նոր աստիճանի հասնող թափանցիկություն և հաշվետվողականություն՝ շեշտելով, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր կողմերին, այդ թվում՝ Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին:

Այս համատեքտսում, Մյունխենի մտքերի փոխանակման երկրորդ կարևոր կողմը, չնայած դրա նկատմամբ եղած հիասթափության չափին, այն է, որ  քննարկումը հակամարտության իրական բացահայտումն էր: Պատմության նկատմամբ չափազանց մեծ վստահությունից մինչև տեսակետների կտրուկ տարբերություն. իրադարձությունը միայն հաստատեց հայ-ադրբեջանական դիրքորոշումների միջև պառակտումը սանձելու դժվարությունը: Նման մեծ տարբերությունը ամրապնդվեց քննարկման ավարտին, երբ նախագահ Ալիևը պնդում էր, որ վերջին խոսքն իրենը լինի, որ վերստին կրկնի պատմական պահանջների ռազմական հռետորաբանությունը, որը տարածվում էր անգամ Հայաստանի մայրաքաղաք Երևանի վրա:

Եվ երրորդը, որը նշանակալից է, այս հակամարտության կարևորության վերանայումն է և՛ որպես Եվրոպայի արևելյան սահմաններին վտանգված եզակի էլեմետ, և՛ որպես հիշեցում, որ Եվրոպան ավելի շատ ուշադրություն պետք է  դարձնի և ավելի մեծ ներգրավվածություն ունենա Ղարաբաղյան հակամարտությունում:

Ավելին, դա այս տեսակի հակամարտություններից միակն է, որտեղ ոչ միայն չկա ռուսական կողմի ռազմական ներկայություն, այլև առկա է ավելի լայն ներթափանցման վտանգը, որում, զինված գործողությունների վերսկսման պարագայում, կարող են ներգրավված լինել նաև Թուրքիան և Իրանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել