Ուկրաինայում մտադիր են գրադարաններից հավաքել Խորհրդային Միությունում հրատարակված գրքերը եւ դրանք փոխարինել ուկրաիներենով հրատարակվածներով: Այս մասին հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:

«Գրքի ուկրաինական ինստիտուտ» պետական կազմակերպության տնօրեն Ալեքսանդրա Կովալի խոսքերով, գրադարաններից խորհրդային ֆոնդը հավաքելուց հետո գրադարանները ժամանակ անցկացնելու համար հաճելի վայր կդառնան:

Նա նաեւ ավելացրել է, որ «Գրքի ուկրաինական ինստիտուտի» կողմից գնված բոլոր գրքերը կլինեն ուկրաիներենով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել