Pastinfo.am-ը գրում է․

Ես դատավոր Դանիբեկյանից դրական ակնկալիքներ չունեմ, քանի որ նա այն դատավորն է, որ սեպտեմբեր ամսին անտեսել է Սահմանադրական դատարանի որոշումը և դրանից հետո ես չեմ կարծում, որ նա արդարադատություն կիրականացնի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նա նշեց, որ դատավոր Դանիբեկյանը տեսնելով իշխանության կողմից հնչող սպառնալիքները, երևի թե հետևություններ է արել. «Այն ինչ իշխանությունն ուզել է, իրեն տեղ է հասել, դա մենք տեսնում ենք նրա վերջին ամիսներին կայացրած որոշումներում»։

Անդրադառնալով տեղեկատվությանը, թե Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին, Լևոն Քոչարյանն ասաց, որ այդ նախաձեռնությամբ զբաղվել է հանձնախումբը, ի դեմս Աղվան Վարդանյանի։

«Արդեն մեկ տարուց ավել է, ինչ հայրս ապօրինի կալանքի տակ է և սա նոր շանս է դատավորի համար, որ վերանայի խափանման միջոցն ու պատվով դուրս գա այս ամենից»,-ասաց Լևոն Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել