Tert.am-ը գրում է.

Այստեղ քրեական գործ չկա, սա որևէ աղերս չունի քրեական իրավունքի կամ առհասարակ, իրավունքի հետ: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց, որտեղ ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:

Նրա համոզմամբ՝ ՀՀ երրորդ նախագահին մեղադրանք առաջադրելը կարող է ունենալ մի քանի պատճառ:

«Առաջինը՝ այլախոհների թիմի առաջնորդների նկատմամբ, իրենց կարծիքով՝ վախեցնող գործողություն իրականացնել, որն աբսուրդ է նախագահ Սարգսյանի պարագայում: Երկրորդ՝ կան թե՛  ներպետական, թե՛ տարածաշրջանային, թե՛, առաջին հերթին Արցախին առնչվող հարցեր, որոնցից ուշադրության շեղումը խիստ բխում է իշխանության շահերից»,-ասաց Մամիջանյանը՝ նշելով, թե այս քրեական գործը մեկնաբանելը ցանկացած քաղաքական գործի արժանապատվությունից ցածր է:

Անդրադառնալով դիտարկմանը, թե այսօր միանգամից ՀՀ երկու նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առնչվող դատական նիստեր են, Մամիջանյանն արձագանքեց, թե իր կարծիքով՝ պետք է ունիկալ երևակայություն ունենալ, որ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը շինծու դատավարություն իրականացնել միանգամից երկու նախագահների նկատմամբ: «Ես կարող եմ զարմանալ քաղաքական էլիտայի երևակայության վրա, բայց ցավ է, որ այն ուղղված է հենց այս ուղղությամբ, ոչ թե ի բարօրություն երկրի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել