Որպես պատմաբան` կարող եմ նաև կանխատեսել անխուսափելի ապագան: Հայաստանի ներկայիս ղեկավարը, երբ կլինի «նախկին իշխանություն», անխուսափելիորեն նստելու է: Այս տեսարանը դրա մասին է խոսում: Նստելու որոշումը Հայաստանի ներկայիս ղեկավարը և վաղվա «նախկին իշխանությունը» հենց այսօր կայացրեց` այս տեսարանը ստեղծելով: Ապագայի անխուսափելի պատմությունը սկսեց գրել Նիկոլ Փաշինյանն իր իսկ ձեռքով հենց այսօր: Անխուսափելիորեն, կրկնում եմ` անխուսափելիորեն բոլորն են նստելու` սկսած իրենից ու իր մերձավորներից, վերջացրած Ատելության կուսակցության պարագլուխներով ու նրանց մոտիկ-հարազատներով: Ու ոչ մեկ այս գործընթացը կանգնեցնել չի կարողանալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել