Pastinfo.am-ը գրում է.

Փաշինյանի մոտ այնքան ծանր վիճակ կարող է լինել, որ մտածի մենք պատրաստ ենք սպանել իրեն և ըստ նրա, մեզ բերման ենթարկելով դա կանխում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հկ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Եթե ժամանակին Նաիրի Հունանյանին էլ մի երկու անգամ բերման ենթարկած լինեին, գուցե հոկտեմբերի 27 չլիներ։ Հիմա մեր իրականության մեջ կան որոշ մարդիկ, որոնք այլ լեզու չեն հասկանում, քան այն ինչ-որ տեղի ունեցավ»։

Նա ընդգծեց, որ Փաշինյանն այս հայտարարությամբ խոստովանեց, որ բերման ենթարկումներն արվում են Փաշինյանի հրահանգով։
«Նա այսպիսով ոստիկանությանը շատ ծանր վիճակի մեջ դրեց, որովհետև նշեց, որ լավատեղյակ է ու անգամ հայտնեց, թե ինչու են դա արել»,-ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով, Փաշինյանն ինքն իրեն Վազգեն Սարգսյանի հետ է համեմատում, ինչը շատ վտանգավոր է. «Այստեղ բարոյականության ևս մեկ անկում կա։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը դասալիք է, Վազգեն Սարգսյանը պատերազմ հաղթած նախարարներից մեկն է, և պատկերացրեք՝ Փաշինյանն ինքն իրեն ինչպես է գերարժեվորել, որ կարծում է այնքան կա, որ իրեն կարող են սպանել Նարեկ Սամսոնյանը, Նարեկ Մալյանը. Արթուր Դանիելյանը...»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել