Թրանսփարենսիի գործադիր տնօրեն Սոնան ասում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ մուծի, թափանցիկ չէ, կոռուպցիոն ռիսկեր կան և վերջապես «համապատասխանեցվի 21-րդ դարի պահանջներին ու համապատասխան ստանդարտներին»։ Սա նույն «Թրանսփարենսին» է, որ գործող սորոսական իշխանությունների օրոք ծպտուն չի հանում պետական կառույցների կողմից տեղեկատվության չտրամադրման համար, աստղաբաշխական պարգևավճարների և բազմաթիվ ապօրինությունների համար։ Նախկին իշխանությունների ժամանակ, երբ մի պետական կառույց սխալ էր անում, «Թրանսփարենսին» մեծ աղմուկ էր բարձրացնում, հիմա լռում են, լռում են, որովհետև իրենք են եկել իշխանության, դարձել են նախարարներ, պատգամավորներ և զբաղեցնում են բազմաթիվ այլ պաշտոններ։ Այլևս ի՞նչ ձայն հանեն, ո՞ւմ քննադատեն, իրենք իրե՞նց, չէ՞ որ իրենց իրական նպատակը իշխանության գալն էր, և եկան, ու հիմա անցել են մեր եկեղեցու հիմքերի քայքայմանը, որը առանց այն էլ լավ օրի չէ։

«Թրանսփարենսի ինթերնեշնլի» հայաստանյան կառույցը չի իրականացնում այն գործառույթը, ինչը պետք է աներ՝ ըստ միջազգային «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործառույթների և զբաղված է ներքաղաքական և ներկլանային շահեր սպասարկելով։ Սրա մասին պետք է տեղեկացնել «Թրանսփարենսիի» կենտրոնական գրասենյակին։
Հայաստանյան ներկայացուցչությունից պահանջում եմ հեռու փախչել Առաքելական եկեղեցուց, մինչև կա՛մ ձեր կենտրոնական գրասենյակը կզբաղվի ձեզանով, կա՛մ օրենքով կփակենք հայաստանյան ներկայացուցչությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել