Կալիֆորնիայի փողոցներում զբոսնել է 181 կգ-անոց արջը: Կենդանին անշտապ զբոսնել է մարդկանց հետ Մոնրովիա քաղաքում, հաղորդում է CNN-ը:

Ականատեսները պատմել են, որ արջը թույլ էր եւ մարդկանց վրա ուշադրություն չէր դարձնում: Նա հանգիստ է մնացել նույնիսկ այն բանից հետո, երբ նրա վրա սկսել են հաչալ շները:

Տեսնելով հանգիստ գիշատչին, մարդիկ սկսել են նրան նկարահանել: Տեղաբնակները զարմացել են, որ կենդանին այդքան մոտ է եկել մարդկանց: Նրանք մտածում են, որ կենդանին կեր է փնտրել:

«Արջը ուշադրության կարիք չուներ, նա ուղղակի ուտել էր ուզում»,- ասել է տեղի բնակիչներից մեկը:

Դեպքի վայր ժամանած մասնագետները արջին քնեցրել են եւ հետ տարել անտառ: Ուտելիք ստացել է կենդանին իր հետ, թե ոչ, չի հայտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել