Huawei ընկերությունը Բարսելոնայում ներկայացրել է ճկվող էկրանով Mate Xs նոր սմարթֆոնը, որը 2019 թ.-ին թողարկված Mate 30 հեռախոսի նոր մոդելն է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նոր սմարթֆոնը կարժենա 2499 եվրո: Ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Յուն հայտնել է, որ նյութը, որից պատրաստվել է հեռախոսի էկրանը, երեք անգամ թանկ է ոսկուց, այդ պատճառով էլ հեռախոսն այդքան թանկ արժե:

Mate Xs-ը 85%-ով կարելի է լիցքավորել ընդամենը 30 վայրկյանում, իսկ այն ամբողջությամբ լիցքավորվում է նախորդ մոդելից 2.3 անգամ ավելի արագ: Սմարթֆոնը նաև անլար լիցքավորման հնարավորություն ունի:

Սմարթֆոնի հիշողությունը 512 GB է, այն վաճառքում կհայտնվի մարտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել