Բելգիայի բարեգործական խանութի աշխատակիցները հայտնաբերել են ալբոմ՝ հոլիվուդյան դերասանների լուսանկարներով: Այդ մասին հայտնել է Artnet-ը։Հրատարակությունն այն համարել է արվեստի ստեղծագործություն:

Ալբոմում խնամքով տեղադրված են 90-ական թվականների շուրջ 200 լուսանկարներ, որոնցում միջին տարիքի միեւնույն կինը կեցվածք է ընդունել հայտնիների հետ: Լուսանկարներից մեկի վրա հաջողվել է նկատել նրա բեյջիքը՝ Մարիա Սնեյս-Լագլեր, Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիա (HFPA): Ավելի ուշ պարզվել է, որ նա մահացել է 2016 թվականին՝ 87 տարեկան հասակում:

HFPA-ի անդամներն այցելում են աշխարհում կինոյի եւ հեռուստատեսության հեղինակավոր բոլոր իրադարձություններին, ինչը բացատրում է աստղերի հետ լուսանկարվելու Սնեյս-Լագլերի հնարավորությունը: Խանութը կարողացել է լրագրողուհու դստերը գտնել Կալիֆոռնիայում եւ պլանավորում է նրան հանձնել հավաքածուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել