Բերանի խոռոչի մաքրությունը ուղիղ ձևով անդրադառնում է մեր առողջության վրա: Ողողման համար նախատեսված հեղուկը հրաշալի մանրէասպան միջոց է, սակայն այն ոչ միշտ է մատչելի, բացի դրանից, պարունակում է ֆտորիդ վնասակար նյութը:

Բերանի խոռոչը կարելի է ողողել նաև բնական միջոցներով: Սոդան բնական հումքից պատրստված խառնուրդի հիմնական բաղադրիչն է: Ներկայացնում ենք բաղադրատոմսը:

. 1 ճաշի գդալ սննդի սոդա
. ½ թեյի գդալ աղ
. ½ բաժակ ջրածնի պերօքսիդ
. 1 բաժակ սառը ջուր
. ½ բաժակ գոլ ջուր

Անհրաժեշտ պարագաներ
. ատամի խոզանակ
. ատամփորիչ

Օգտագործման եղանակը

Խառնեք սոդան և աղը, ատամի խոզանակը թրջեք գոլ ջրում, այնուհետև խառնուրդը տարածեք ատամների վրա և մաքրեք խոզանակով: Գործողությունը պետք է տևի երկու րոպե: Այնուհետև խառնեք ջրածնի պերօքսիդը գոլ ջրի հետ և ողողեք բերանի խոռոչը մեկ րոպե: Թքեք: Վերջում ատամփորիչի միջոցով հեռացրեք ատամնաքարերը և ողողեք բերանը սառը ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել