Tert.am-ը գրում է.

Հայ-իրանական սահմանը փակելը կորոնավիրուսից խուսափելու և իրավիճակը վերահսկելու գործընթացի մի մասն է, թեև վտանգը կարող է սպառնալ ոչ միայն Իրանից, այլև, օրինակ, Իտալիայից, որի հետ մեր օդային հաղորդակցությունը շարունակվում է բաց մնալ, և մենք ապահովագրված չենք այդ վարակից: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա հանրաքվեին, ըստ պատգամավորի՝ ընդդիմադիր շատ ուժեր իրականում «Ոչ»-ի ճամբարում են, և իշխանության համար բոյկոտի ու «Ոչ»-ի միջև տարբերություն չկա. «Ապատիկ տրամադրություններ տարածելու նպատակն այն է, որ «Այո»-ն չհավաքի բավարար թվով ձայներ, իսկ դա նույն «Ոչ»-ն է: Մենք չենք թիրախավորում որևէ մեկի, ընդամենը հանրության դատին կոնկրետ խնդիր ենք ներկայացնում և առաջարկում ենք նրան լուծել այս հարցը»:

Ըստ Եղոյանի՝ «Լուսավոր Հայաստանը» ոչ ֆորմալ առումով «Ոչ»-ի ճամբարում է, իսկ ԲՀԿ-ի մոտեցումն իշխանության գնահատմամբ ավելի չեզոք է ու ցանկալի. «Մեր քարոզչության նպատակը հենց այն է, որ խնդիրը հանրամատչելի ձևով բացատրենք մեր քաղաքացիներին, պատմենք, թե ի՞նչ կապ ունի ՍԴ-ն քաղաքական կայունության հետ: Ես չէի ասի, սա վարչապետի անձնական վստահության հանրաքվեն է: Ամեն դեպքում, նրա հեղինակությունը քարոզարշավի առյուծի բաժինն է»:

Իմքայլական պատգամավորի կարծիքով՝ հանրաքվեի հարցի և ճանապարհների ասֆալտի որակի միջև կապի մասին վարչապետի պնդումը լիովին արդարացված է, քանի որ այդկերպ իրենք ներկայացնում են նախկին իշխանության գործունեության արդյունքները. «Քարոզչության մեջ պետք է նախկին իշխանության գործունեության օրինակներ բերենք, ինչպես, օրինակ, ասֆալտի չարաշահումները: ՍԴ-ն անմիջական կապ ունի այդ ամենի հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել