Գործող քաղաքական իշխանության անունից դրամահավաքի հրավիրատոմս ստացող գործարարները կարող են այն ընկալել որպես «պարտադիր-կամավոր» սկզբունքով նվիրաբերություն կատարելու առաջարկ։ Այլ կերպ՝ սա կարող է հասկացվել, որ նվիրաբերություն չկատարողների նկատմամբ հնարավոր է՝ «միջոցներ ձեռնարկվեն» հարկային և այլ ոլորտներում։

Բոլոր անցակալի մեկնաբանությունները բացառելու նպատակով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին հորդորում եմ սեղմ ժամկետում հրապարակավ և աներկբա հայտարարել, որ հրավերը չընդունող, նվիրաբերություն չկատարող գործարարների նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չի դրսևորվելու։

Հղումը

Գործարարներին պարտադրո՞ւմ են գումար փոխանցել «այո»-ի քարոզարշավին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել