Եվրամիությունը որոշել Է 230 մլն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: Այդ մասին փետրվարի 24-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրակոմիսար Յանեզ Լենարչիչը:

«ԵՄ-ն կհատկացնի մոտավորապես 230 մլն եվրո՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ջանքերին»,-ասել է նա:

Լենարչիչը նաեւ ասել է, որ նոր կորոնավիրուսի բռնկումն ազդեցություն կգործի Եվրամիության տնտեսության վրա, ընդսմին հավելելով, որ առայժմ վաղ է խոսել կոնկրետ թվերի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել