Hraparak.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացանք՝ Կորոնավիրուսի վտանգը դեղատներից սրբել է բոլոր բժշկական դիմակները։ Հայաստանի ամենախոշոր ներկրողներից «Գեդեոն Ռիխտեր» ու «Նատալի ֆարմ» դեղատների ցանցից «Հրապարակին» հայտնեցին, որ վաճառքում դիմակներ չկան, ոչ էլ՝ բազայում։ Առցանց դեղատներից ևս հայտնեցին, որ դիմակ ընդհանրապես չկա։

Նշենք, որ մինչև դիմակների վերջանալը, դիմակները, որ վաճառվում են 20-50 դրամ մանրածախ գնով, վերջին մի քանի օրերին թանկացել էին։

Նշենք, որ առողջապահության նախարարությունը «ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ» վերնագրով հաղորդում էր պատրաստել։

Ըստ այդմ՝միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, խուսափե´լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից և , ուշադրոթյուն՝ օգտագործե´լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)։

Մենք զանգահարեցինք ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչություն, տեղեկացրեցինք, որ դիմակ չկա, ու հարցրեցինք՝ ինչ անեն մարդիկ,եթե չկա, տնային դիմակներ պատրաստե՞ն։

Առողջապահության նախարարությունից որևէ պատասխան չունեին։ Միայն ասացին, որ իրենց հաղորդման մեջ նշված են՝ «եթե», եթե»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել