Shamshyan.com-ը գրում է.

Փետրվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 36 կմ-ին Երևանի բնակիչ՝ 65-ամյա Հովհաննես Ս-ն իր վարած Nissan մակնիշի 18 ՏՕ 992 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 76-ամյա Նորայր Ա-ի վարած «ՎԱԶ» 2104 մակնիշի 42 ՏԼ 803 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Մ-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 59-ամյա Ալվարդ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է «04»-ի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, և այդ վթարից հետո մի քանի ավոմեքենաների բախում է տեղի ունեցել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել