Tert.am-ը գրում է.

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77 150-ը, որոնցից 2592-ը՝ մահվան ելքով, 24 734-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն, գրում է ria.ru-ն:

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկատվություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 77 հազար 150 հաստատված դեպքերի մասին, այդ թվում՝ 49 հազար 824 մարդ վարակակիրներ են (9 հազար 915 մարդ ծանր վիճակում է), 24 հազար 734 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 2592-ը մահացել են»,-ասված է պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Վերջին մեկ օրում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 409 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 1846 մարդ, մահացել է 150 մարդ, գրանցվել է ևս 620 դեպք՝ կորոնավիրուսի կասկածով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել