Panorama.am-ը գրում է.

Իտալիայի իշխանությունները որոշում են ընդունել դադարեցնել Վենետիկի դիմակահանդեսը կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով։ Տոնակատարությունը սկսվել է փետրվարի 8-ին և պետք է ավարտվեր փետրվարի 25-ին։  Եվրանյուզի հաղորդմամբ, Վենետո մարզի իշխանությունների տվյալներով, այս տարի Վենետիկ ավելի քիչ տուրիստ է եկել, քան անցյալ տարի՝ նոյեմբերի զանգվածային հեղեղումների պատճառով։ 

Երեք տարեց վենետիկցի նույնպես վարակված են կորոնավիրուսով։ Այն հանգամանքը, որ հիվանդացել են տեղի բնակիչները, այլ ոչ թե տուրիստները, կարևոր դեր է խաղացել տոնակատարությունը չշարունակելու որոշման հարցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել