Tert.am-ը գրում է.

Պակիստանը կիրակի ժամանակավորապես փակել է տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ Տաֆտանի անցակետով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Բելուջիստան նահանգի ՆԳ նախարարը:

Պակիստանի սահմանամերձ նահանգի կառավարությունն ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարել Իրանի հետ բոլոր սահմանային շրջաններում և արգելել է ուխտագնացություններն այդ երկիր:

Բելուջիստանի գլխավոր նախարարը տարերային աղետի դեմ պայքարի շրջանային վարչությանը հանձնարարել է Իրանի հետ սահմանային անցակետի մոտ վրանային հիվանդանոց ստեղծել 100 հոգու համար, ուր բժիշկների խումբ են ուղարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել