Երբ ձեր հարաբերություններում ճգնաժամ է ի հայտ գալիս, որը բավականաչափ արդեն ձգվել է, հարց է առաջանում: Իսկ արժե՞ արդյոք, միգուցե ավելի լավ է ընդմիջո՞ւմ հայտարարել, կամ առհասարակ բաժանվե՞լ: Ստորև բերված հարցերի պատասխանները կօգնեն հասկանալ` ինչ անել:

  • Արդյո՞ք զուգընկերներից երկուսն էլ միևնույն բանն են ուզում:
  • Բավականաչափ էներգիա մնացե՞լ է արդյոք հարաբերություններում, որպեսզի կարողանաս դրանք վերականգնել:
  • Արդյո՞ք լուծվել են նախկին խնդիրներն ու բուժվել վերքերը:
  • Արդյո՞ք չեք շտապում, ինչո՞վ դուք կարող եք ձեր հարաբերություններին հնարավորություն տալ:
  • Կա՞ն արդյոք թաքնված խնդիրներ, որոնք ձեզ խանգարում են պահպանել հարաբերությունները:
  • Դուք նախկինի պես ուզում եք փորձել փրկե՞լ ձեր հարաբերությունները:

Եթե այո, ուրեմն ահա թե դուք ինչ պետք է անեք դրա համար:

1. Ուշադիր եղեք այն բանի հանդեպ, թե ինչ է ասում ձեր զուգընկերը

Երբ զուգընկերներից մեկը խոսում է, ինչպիսին էլ որ լինի նրա ձայնի տոնը, մյուսը պետք է նայի ու լսի նրան: Նույնիսկ, եթե դուք համաձայն չեք, միևնույն է, ձեր զուգընկերոջ խոսքերը կարևոր են: Պետք չէ ընդհատել, անտեսել կամ նվազեցնել ձեր երկրորդ կեսի ասածի նշանակությունը:

2. Կարեկցանք դրսևորեք

Միմյանց նկատմամբ հետաքրքրությունը կորցրած ու աջակցություն չզգացող զույգերը, միևնույն է, կարող են կարեկցանք դրսևորել իրար հանդեպ: Եթե նրանք միմյանց չեն կարողանում բառերով սփոփել, դա կարող են անել ժեստերով կամ դեմքի արտահակտությամբ: Կարեկցանքը առաջնորդ լինելուց ուժեղ պետք է լինի:

3. Հիշեք այն ժամանակները, երբ ձեզ համար միասին ժամանակն ուրախ էր անցնում

Հարաբերություններն այն ժամանակ են կործանվում, երբ զուգընկերների միջև թշնամանք է ի հայտ գալիս, երբ նրանք միմյանց հետ վիճում են պարզապես վիճելու համար: Նրանք լսել չեն կարողանում: Նրանք ընդհատում են միմյանց, գոռում իրար վրա: Բայց եթե դուք հիշեք նախկին ուրախ ժամանակները, դա կօգնի գիտակցել, որ այդ վեճերը ամենը չեն, ինչ կա ձեր հարաբերություններում:

4. Մի զարգացրեք կոնֆլիկտը

Յուրաքանչյուր զույգ գիտի, թե երբ է վիճելիս չափն անցնում, երբ դուք չափազանց մոտ եք այն բանին, որ ասեք կամ անեք մի բան, որ մյուսին խիստ կվիրավորի: Այդ ժամանակ ավելի լավ է պարզապես կանգ առնել:

5. Մի հիշեք նախկին վեճերն ու սխալները

Երբ մարդը զգում է, որ կարծես թե պարտվում է վեճում, նա կարող է դիմել անցյալի փաստարկներին, զուգընկերոջը հիշեցնել այն, ինչ արդեն խոստացել էր մոռանալ: Դա շատ սխալ է: Այդպիսի պահերին պետք է կարողանաս վերահսկել քեզ ու կանգ առնել:

6. Նրանք վստահության գոնե բազային մակարդակ ունեն

Զույգը ընդունում է խնդիրների առկայությունը, բայց ոչ ոք չի կասկածում, որ իր զուգընկերն ապրիորի արժանի չէ իր սիրուն ու հարգանքին:

7. Ձեր արարքների համար պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա ու մի մեղադրեք միմյանց

Վեճը պետք է կայանա խնդրի քննարկման ու լուծում գտնելու մեջ, այլ ոչ թե սլաքները միմյանց կողմ ուղղելու: Կախարդական պահն այն ժամանակ է վրա հասնում, երբ երկու զուգընկերն էլ ընդունում են իրենց ներդրումն այն բանի մեջ, որ ինչ-որ բան այնպես չի ընթացել:

8. Բացասական էներգիան վերածեք դրականի

Գտնելով իրենց պրոբլեմային տեղերը` իրենց հարաբերությունները պահպանել ցանկացող զույգը սովորաբար հեշտությամբ կարողանում է վերջ տալ նեգատիվ վարքագծին ու հավաքված էներգիան ուղղել դեպի դրական հուն: Պարզապես հետքայլ արեք ու ձեր հարաբերությունները սեփական իրավացիությունը ապացուցելու պահանջմունքից ավելի կարևորեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել