Գաղտնիք չէ, որ սեքսուալ ակտիվությունը բարելավում է էմոցիոնալ վիճակը, կարգավորում է հորմոնները, կարող է փոխել բջիջների նյութափոխանակությունը։ Սակայն լիբիդոն և սեքսի ցանկությունն այդքան էլ նույնը չեն։ Երբեմն մարդը ցանկություն չի ունենում, սակայն ֆիզիկապես կարող է սեքսով զբաղվել։ Իսկ երբեմն ցանկությունը մեծ է, սակայն մարմինը չի ցանկանում։

Ներկայացնում ենք 3 հետաքրքիր փաստ սեքսուալ ցանկության մասին

Կինն ինչ մտածում է, այն էլ զգում է։ Այսօր կնոջ պահանջներն ավելացել են։ Եթե առաջ նա անհարմար էր զգում ասել, թե ինչը ձեռք չի տալիս հարաբերություններում, ապա հիմա դա այդպես չէ։ Սեքսուալությունը միայն ֆիզիոլոգիա չէ, այն նաև էմոցիա և մտքեր է։ Սակայն, որպես կանոն, սեքսուալության հետ կապված նրա կարգավորումներն այսօր ուրիշ են, երբեմն նաև հակասող։ Նա ցանկանում է ամեն ինչ և միանգամից։ Սա է մեր օրերի իրականությունը։ Այստեղից էլ առաջանում են մի շարք թաքնված վիճաբանություններ, անիրական սպասումներ, գոյություն չունեցող հույսեր և հիասթափություններ։

Կնոջ սեքսուալությունը զարգացման կարիք ունի

Շատերը կածում են, որ եթե կինն առողջ է, ապա նա պետք է ունենա առողջ սեքսուալ կյանք և դրա համար ոչինչ անել պետք չէ, սակայն դա այդպես չէ։ Կանացի սեքսուալությունը զարգանալու և սովորելու կարիք ունի։ Սեքսուալ գրավչությունը բաղկացած է 2 մասից՝ ի ծնե (հարթակ, որի վրա զարգանում են ռեակցիաները, հորմոնները) և այն, որը ձեռք է բերվում կյանքի ընթացքում (հոգեբանական կարգավորումներ, անհատական նախընտրություներ, դաստիարակություն, սեքսուալ փորձ)։

Սեռական հակումները սեքսի որակի հետ կապ չունեն

Սեռական հակումները չեն որոշվում հարաբերությունների որակով, և այստեղ որևէ նորմատիվ գոյություն չունի։ Միակ կարևոր գործոնը կնոջ բավարարված լինելն է։ Եթե կինը դիսկոմֆորտ է զգում հարաբերություններից, ապա դա խնդիր է։ Իսկ եթե այդ գործոնը նրա հետաքրքրությունների ոլորտից դուրս է մնացել, և նա իրեն լավ է զգում, ապա ամեն ինչ լավ է։ Այդ պատճառով, եթե չկա անհատական դիսթրես, ապա չկա նաև խնդիր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել