Շվեդ գիտնականների վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ կնոջ կուրծքը կարող է փոխել իր չափերը և փոքրանալ սուրճի չարաշահումից: Նրանք հետազոտեցին 300 կնոջ, ովքեր օրական 3 բաժակ և ավել սուրճ էին խմում: Ուսումնասիրվող կանանց 17 %-ի մոտ նկատվեց կրծքագեղձերի չափսի փոփոխություն:

Ինչո՞ւ է փոքրանում կուրծքը

Նման ազդեցության պատճառը սուրճի բաղադրության մեջ մտնող բաղադրիչներն են, որոնք ուղղակի ազդեցություն են ունենում կանացի հորմոնների վրա: Սուրճը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, և օրգանիզմը սկսում է ավելի քիչ էստրոգեն արտադրել:

Բայց գիտնականները շտապում են հանգստացնել կանանց: Ինչքան փոքր է կրծքագեղձի չափսը, այնքան փոքր է քաղցկեղի զարգացման հնարավորությունը: Սուրճը նույնիսկ կանխում է քաղցկեղածին բջիջների զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել