Հայտնի են դարձել այն երկրները, որոնք ունեն ամենաարագ ինտերնետը: Դրանք են՝ Թայվանը, Սինգապուրը, Ջերսին, Շվեդիան եւ Դանիան: Այս մասին ասվում է WebsiteToolTester ընկերության հաշվետվության մեջ:

20-յակ են մտել Ճապոնիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Շվեցարիան, Նորվեգիան, Անդորրան, Իսպանիան, Բելգիան, ԱՄՆ-ն, Լատվիան, Նոր Զելանդիան, Էստոնիան, Հոնկոնգը, Հունգարիան եւ Լիտվան:

Ռուսաստանը 207 երկրներից 53-րդն է, նրանից առաջ են անցել Բուլղարիան, Մադագասկարը, Հունգարիան, Մակաոն եւ Բարբադոսը: Ըստ հաշվետվության, 5 գիգաբայթ ծավալով տեսանյութ ներբեռնելու համար Թայվանում կպահանջվի ընդամենը 8 րոպե 2 վայրկյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել