Hraparak.am-ը գրում է․

Սահմանը հավանաբար կփակեն քաղաքացիների համար Քիչ առաջ տեղեկացանք, որ առողջապահության նախարարությունում ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը նիստ է արել եւ քննարկել համաճարակի դեմ պայքարի հարցերը։

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հանձնաժողովը հակված է միջանկյալ լուծում տալ՝ Իրանի հետ սահմանը փակել միայն քաղաքացիների համար։ Իսկ բեռնափոխադրումը չարգելել։ Վաղը թերեւս վերջնականապես որոշում կկայացվի սրա հետ կապված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել