Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանում լուծում են նույն խնդիրները`ունենալով սակայն տարբեր նպատակներ: Այս մասին Tert.am-ի հետ  զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական ինֆորմացիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը` անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածությանը:

«Քանի դեռ դա կարողանում են անել՝ «առանց միմյանց խանգարելու», Ռուսաստանի և Թուրքիայի միջև իրավիճակային միությունը երկարելու է: Բայց երբ այդ դաշինքի բացասական հետևանքներն ազդեն նրանց նախասիրությունների վրա, այդ ժամանակ պայթյուն կլինի»,- ասաց նա:

Ալեքսեյ Մուխինի խոսքով, կողմերը շատ լավ են հասկանում այդ հանգամանքը: Ըստ նրա՝ դա նկատելի է դառնում, երբ թուրքական կողմը բավականին կոշտ է արտահայտվում Ռուսաստանի համար նուրբ համարվող Ղրիմի թեմայի վերաբերյալ, այդ իսկ պատճառով գործում են զգուշորեն, առանց սահմաններն անցնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել