Հայաստանի իշխանությունները շարունակում են արհամարհել հասարակության դժգոհությունը՝ պարգևավճարների հետ կապված...Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո վերջինս իր կառավարության ներկայացուցիչների և իրեն սպասարկող ԱԺ օրենսդիրների կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարելու պատճառաբանության անվան տակ կրկնակի բարձրացնեց բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձները և ուղղակի պետբյուջեից դուրս գրելով ահռելի պարգևավճարներ օրինականացրեց պետբյուջեի թալանը...
Վերջին օրինակը...Այսպես, պարզվում է 2020 թ-ի հունվարի 17 աշխատանքային օրվա համար ԱԺ-ում բաժանվել է 174 միլիոն դրամի պարգևավճար՝ մոտ 363 հազար դոլար...
Ինչի՞ համար են պարգևավճար սատացել երեսփոխանները...Այդ ի՞նչ աշխատանքի համար են այդքան գումար ստացել, եթե նրանցից, հատկապես իշխանամետներից 95 տոկոսը ուղղակի անգրագետ են և դիլետանտ...
Այսինքն, Փաշինյանի թիմը շարունակում է Հայաստանի պարգևավճարային թալանը և առաջնորդվում է զուտ սեփական և նեղ թիմային շահերից դուրս գալով՝ արհամարհած ունենալով հասարակության մի ստվար մասի սոցիալական վատ և ծայրահեղ վատ վիճակում գտնվելու հանգամանքը...
Ի դեպ, ըստ ԶԼՄ-ներում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն 2019 թվականին ՀՀ պետական իշխանության մարմիններում պաշտոնատար անձինք և այլ աշխատողներ ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար, երբ այդ գումարներով կարելի էր բազմաթիվ սոցիալական և կրթական ծրագրեր իրականացնել...
Հ.Գ.Սիրելի և հպարտ "պողոսները" թող գոյատևեն և ուրախանան բուտաֆորիա 13 հազար դրամով մինիմալ աշխատավարձի կեղծ բարձրացումով (իրականում, օրինակ, իմ "մաքուր" շախատավարձը 110 հազարից բարձրացել է մոտ 1000 դրամով) մինչև քայլածների իշխանության ներկայացուցիչները շատ արագ բարելավում են իրենց վիճակը՝ տներ, օբյեկտներ են գնում (տասնյակներով օրինակներ կարող եմ բերել), թայֆաբազություն անում և պաշտոնների նշանակում իրենց ընկերներին, հարազատներին և մտերիմներին, փորձում ծածկադմփոցի անել հանցագործ թիմակիցներին և այլ արատավոր երևույթներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել