ԱՄՆ-ն խստացրել է Ռուսաստանի նկատմամբ արտահանման ռեժիմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարարության տեղեկացմանը։

Փոփոխությունները կվերաբերեն հրթիռային տեխնոլոգիաների, ինչպես նաև միջուկային չտարածման, կենսաբանական և քիմիական զենքի հետ կապ ունեցող արտադրանքի արտահանմանն ու վերաարտահանմանը, ասվում է փաստաթղթի տեքստում։ Մասնավորապես, կսահմանափակվի այն ապրանքների արտահանումն ու վերաարտահանումը, որոնք կարող են կիրառվել հրթիռային համակարգերի մշակման, արտադրության և օգտագործման համար։

Նոր օրենքների համաձայն, ամերիկյան արտահանողները պետք է լիցենզիա ստանան նման արտադրանքի որոշ տեսակների համար։ Ընդ որում, տվյալ լիցենզիաները ստանալու հայտերը կդիտարկվեն ելնելով «մերժման կանխավարկածից»։

Նման մոտեցումը բացատրվում է Ռուսաստանի կողմից «Նովիչոկ» նյութի օգտագործման նկատմամբ ԱՄՆ-ի լուրջ վերաբերմունքով, ինչպես նաև լիցենզիաներ տալուց առաջ ստուգումների հարցերում Ռուսաստանի «անբավարար համագործակցությամբ»։

Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2020 թվականի փետրվարի 24-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել